«Տեղի է ունեցել դիվերսիա»

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ տեղի է ունեցել դիվերսիա. «Ադրբեջանի կողմից արձակվող կրակոցների արդյունքում մենք ունենք 1 զոհ: Ադրբեջանի պահվածքը և քաղաքականությունը ինքնին ահաբեկչություն և դիվերսիա է»,- հաղորդեց պարոն Բաբայանը:

Նշենք նաև, որ տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցել են, որ ադրբեջանական կողմը 5-7 զոհ ունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել