Արդյոք պե՞տք է փոխել Քրեական օրենսգիրքը

ՀՀ արդարդատության նախարարությունն օգոստոս ամսից շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը: Փաստաբան Ռոման Ահարոնյանը կողմ է քրեական օրենսգրքի բարեփոխումներին:

«Քրեական օրենսգիրքը 2003 թվականին ենք ընդունել, պարբերաբար լրամշակել ենք, այսօր հասունացել է այն փոփոխելու պահը»,- փոխանցեց պարոն Ահարոնյանը` հավելելով, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջանում սկսել այս գործընթացը. «Քրեականը պետք է համահունչ լինի Քրեական դատավարության օրենսգրքին, սրանցից էլ ածանցյալ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն է փոփոխվելու, որովհետև նրանք նույն պրոցես են: Չի կարող սահմանվել դատավարական, իսկ կատարողականն ու դրա հիմք հանդիսացած բանալին չփոխվեն, պարզապես հնարավոր չի, պետք է համապատասխանեցնել իրար այս փաստաթղթերը: Ուզած-չուզած` մեկից բխում է մյուսը»,- եզրահանգեց պարոն Ահարոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել