Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 58 ավտոմեքենա. ՃՈ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 44 ավտոմեքենա. 32 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Լոռու մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14 ավտոմեքենա. 10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել