Դժբախտ պատահար. քաղաքացու օդապարիկը չի բացվել կամրջից ցատկելուց

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին օդապարիկով ցատկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ն. Ա.-ը փորձել է օդապարիկով ցատկել է կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել