«Չկա ռազմական լուծման տարբերակ». ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարներս, Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, Միացյալ Նահանգների Պետքարտուղար Ջոն Քերի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով Պետքարտուղար Հարլեմ Դեզիր, հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Չկա ռազմական լուծման տարբերակ և մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ բռնություններից ու ակտիվորեն աշխատել տևական կարգավորման ուղղությամբ։

Ցավով նշում ենք տարվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում բռնությունների աճը։ Հուլիս և օգոստոս ամիսներին տեղի ունեցած ռազմական գործողությունները բազմաթիվ մարդկային կյանքեր խլեցին, սրեցին լարվածությունը և խորացրեցին կողմերի միջև անվստահությունը։ Կողմերը պետք է լրացուցիչ գործողություններ ձեռնարկեն 1994 թվականին հրադադարի ռեժիմը ամրապնդելու և խաղաղ բանակցությունները առավել բարենպաստ ուղղությամբ տանելու համար։

Շփման գծի մոտ նոյեմբերի 12-ին մարտական ինքնաթիռի խոցումը մի ողբերգություն էր, որից կարելի էր խուսափել, և որը խափանեց կողմերի միջև լարվածությունը պակասեցնելուն, վստահությունը վերականգնելուն և հետագա միջադեպերը բացառելուն ուղղված բոլոր ջանքերը։ Դիմում ենք կողմերին կոչ անելով ցուցաբերել զսպվածություն հետագա սրվածությունները կանխելու նպատակով։ Նաև կոչ ենք անում մարդասիրական հարցերը կարգավորել 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից արված հայտարարության ոգով։

2014 թվականին Սոչիում, Նյուպորտում և Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումները, նոր շունչ հաղորդեցին կողմերի միջև եղած հաղորդակցության կարևորագույն ուղուն։ Ողջունում ենք Փարւզում երկու երկրների Նախագահների միջև կնքված համաձայնագիրը, որը առավել կակտիվացնի առկա երխոսությունը գալիք տարում։ Ժամանակն է, որ կողմերը է հաղթահարեն տարաձայնությունները, վերականգնեն վստահությունը և հարգեն բանակցային գործընթաց մտնելու իրենց ստանձնած պարտավորությունը, ւնչը կարող է հանգեցնել խնդրի կարգավորմանը։ Նրանք պետք է գիտակցեն, որ համապարփակ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ նշված տարրերն ու սկզբունները, որոնք քննարկվել են Փարիզում տեղի ունեցած վերջին գագաթաժողովի ժամանակ։ Համանախագահ երկրների հովանու ներքո համապարփակ խաղաղ համաձայնագրի բանակցությունները պետք է, որքան հնարավոր է, շուտ սկսել։

Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել կողմերի հետ խնդրի երկարատև կարգավորման և խաղաղության հասնելու գործում նոր գլուխ բացելու համար։ Միևնույն ժամանակ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական լուծումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջնային պարտականությունն է:

Բազել, Շվեյցարիա, 4 դեկտեմբերի 2014 թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել