Այսօրվա կառավարության նիստին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղից հանդես եկավ զեկուցմամբ. «Հաջորդը արտաբյուջեի ծախսերն են` լրացուցիչ վճարովի ծախսերի հետ կապված: Աշխատավարձը աճել է 20.1 տասնորդական տոկոսով, առաջարկում ենք վերաբաշխում կատարել` մի կողմից 344 մլն դրամ լրացուցիչ ստացված գումարները, մյուս կողմից ներքին տեղաբաշխում 62 մլն դրամի չափ աշխատավարձի հետ կապված»,- նշեց պարոն Հարությունյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք զեկուցումը օրակարգային հարց է, ինչին ի պատասխան պարոն Դավիթ Հարությունյանն ասաց, որ լրացուցիչ հարց է. «Կան հարցե՞ր, սխոդու հարցեր թե ունեք, տվեք»,- նշեց վարչապետը: Հարցեր ու դեմ կարծիքներ չեղան, նախագիծը ընդունվեց: