Հայկ Ալումյանը` Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ

Փաստաբան Հայկ Ալումյանը գտնում է, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում «փայլում կարգավորված է ձերբակալման ինստիտուտը», այն ինչ գործող օրենսգրքով չի նախատեսվել: Պարոն Ալումյանը մանրամասնում է.

«Այսօր, եթե վկան դատարան չի ներկայանում, դատարանը բերման որոշում է կայացնում, բայց բոլորովին անհասկանալի է` բերման ենթարկվող վկան ի՞նչ կարգավիճակ ունի: Ակնհայտորեն բերման ենթարկելը հարկադրական միջոց է, հնարավոր է, որ անձին բերման ենթարկելիս որոշակի ժամանակ նրան ստիպված են լինելու անազատության մեջ պահել, մինչև ներկայացնել դատարան, բայց ոչ մի կարգավորում չկա` ինչքա՞ն ժամանակ նրան կարող են անազատության մեջ պահել, ի՞նչ իրավունքներ ինքն ունի այդ փուլում: Այսօր էլ փաստացի տեղի է ունենում ձերբակալում, բայց այդ ձերբակալումը ոչ մի կերպով չի կարգավորվում»,- շեշտեց փաստաբանը:

Նա նաև փոխանցվեց, որ նոր օրենսգրքում հատկապես ձերբակալման առումով հաշվի են առնվել բոլոր դժգոհությունները, որ առկա են նշյալ ոլորտում:

Նույնը փաստաբանը չի կարող ասել կալանավորման ինստիուտի կարգավորումների հետ կապված. «Քրդատի օրենսգրքի նախագծում նոր միջոցներ կան, ընդլայնվել են խափանման միջոցները, բայց միաժամանակ մենք մի լուրջ խնդիր ունենք, որի շուրջ բանավեճերը չեն դադարում: Այն է, որ մինչև մեկ ամիս կալանավորել անձին հնարավոր է` միայն հաշվի առնելով նրան մեղսագրվող հանցագործության ծանրության աստիճանը: Ըստ նոր նախագծի` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվելու դեպքում անձն առանց որևէ պատճառաբանության կարող է մեկ ամսով կալանավորվել: Այսինքն` մեկ ամիս կալանավորվելու է այն անձը, ով դեռևս ընդամենը մեղադրվում է ու դեռ ապացուցված չէ նրա մեղքը: Սա շատ վիճելի կարգավորում է»,- եզրահանգեց պարոն Ալումյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել