Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 28-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 21-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 00.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում սպիտակ «Ջիպ» մակնիշի անհայտ ավտոմեքենան հարվածել է իր աջ կոնքին` պատճառելով մարմնական վնասվածք: Վարորդը ավտոմեքենայով դիմել է փախուստի: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.50-ին,  Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան  հարվածել է մանկական սայլակի, որում գտնվող 4 ամսական երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 28-ին, ժամը 11.40-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել   «Լեքսուս»   և   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից:  Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 28-ին, ժամը 9.00-ին, Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտ, անհայտ մակնիշի միկրոավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 28-ին, ժամը 20.30-ին, «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 47 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 28-ին, ժամը 7.30-ին, Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 25-ամյա տղամարդ և հայտնել, որ  վրաերթը կատարել է ինքը` վարելով իր «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու Մարմարաշեն գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը, ուղևորուհին և «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21099»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ դաստակի 3-րդ, 4-րդ մետակարտալ ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ և հայտարարել է, որ  վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:  Նոյեմբերի 28-ին ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 25-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով էլ «ՎԱԶ-2106»-ի վարորդը ստացել է  վնասվածքը: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել