«Москва не сразу строилась». Հովհաննես Մանուկյանը հակակոռուպցիոն պայքարի մասին

ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շրջանակներում ընտրվել են 4 թիրախային ոլորտներ` առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության ծառայությունների մատուցման ոլորտները: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկում են ընդգրկել ևս մեկը սոցիալական ապահովության ոլորտը, երեկ նրանք այս և այլ հարցերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Իրավաբան.net-ը հետաքրքրվեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից, թե արդյոք ճիշտ չի լինի ընդգրկել այս ոլորտը նույնպես, նախարարը պատասխանեց. «Հակակոռուպցիոն ռազմավորությունն ինքը որոշակի ակցենտավորում պետք է ունենա: Հնարավոր չի միանգամից վերցնել և բոլոր հարցերը երկրում միանգամից լուծել, ասում են` «Москва не сразу строилась», չէ՞: Հիմա, եթե մենք կարողանանք այս չորսով առաջընթաց գրանցել ու հաջորդիվ անցնել այլ ոլորտների, բնականաբար փառք մեզ: Այստեղ կարևոր է, որ արդյունավետ լուծվի այն խնդիրը, որը քո առջև այս պահին դրել ես, կարող ենք մեր առջև դնել անլուծելի խնդիրներ ու չլուծենք ոչ մի բան: Հիմա կարծում եմ, որ նպատակահարմար է կոնկրետ ավելի թիրախային ոլորտներ ընտրել և դրանով գնալ առաջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել