Դատավոր – Դուք այդ ինչպե՞ս եք հրաժարվում նախաքննության ժամանակ տրված ձեր ցուցմունքներից: Ինչու՞:
Ամբաստանյալ – Որովհետև պարոն փաստաμանն ինձ լրիվ համոզել է, որ ես ոչ մի բանում մեղավոր չեմ:
***
«Ես չեմ ուզում, որ որևէ մեկը խառնվի իմ ընտիր կյանքին»: (բացատրությունից)
***
Դատավոր – Եվ այսպես՝ ամբաստանյալ, դուք հաստատում եք, որ ոչինչ չեք փախցրել: Իսկ ինչու՞ եք դուք մտել ուրիշի բնակարանը և այն էլ՝ գիշերը:
Ամբաստանյալ – Ես Ձեզ, պարոն դատավոր, չեմ հասկանում: Երբ դուք ինձ վերջին անգամ դատել եք գողության համար, դուք կշտամբել եք, թե ես գողություն եմ արել «օրը ցերեկով»: Այժմ դուրս է գալիս, որ չի կարելի գողանալ նաև գիշերները: Այդ դեպքում ես ե՞րբ կարող եմ զբաղվել իմ արհեստով: