Ինչո՞ւ են Գևորգ Գյոզալյանը և Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվել ՀՀ ՓՊ խորհրդի անդամությունից

ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունն այսօր տեղեկացրեց, որ վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Գևորգ Գյոզալյանի և Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ խորհրդի անդամակցությունից հրաժարվել է զբաղվածության պատճառով. «Ի թիվս այլ բաների նաև չկանխատեսված զբաղվածությունն էր, որը խոչընդոտ էր խորհրդի աշխատանքներին: Ուստի ես հարմար գտա, որ իմ փոխարեն խորհրդի կազմում աշխատի այն մարդը, ով ավելի քիչ զբաղված է և կարող է խորհրդի աշխատանքներում ավելի արդյունավետ գործունեություն ծավալի»,- ասաց պարոն Գյոզալյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նույնպես նշեց, որ ծանրաբեռնվածության արդյունքում է, որ հրաժարվել է անդամակցությունից. «Այս պահին անցել եմ աշխատանքի Դատական փորձագիտական ինստիտուտում, իմ աշխատանքի ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս զբաղվել խորհրդի աշխատանքներով»,- նշեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել