ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների վերապատրաստան գործընթացը: Այն իրականացվում է “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն որի՝ առնվազն 5 տարին մեկ անգամ հարկադիր կատարողները պետք է պարտադիր վերապատրաստում անցնեն:
Գլխավոր և առաջատար խմբի աշխատակիցների վերապատրաստումն իրականացնում են ինչպես Հարկադիր կատարման ծառայության փորձառու մասնագետները, այնպես էլ Երևանի պետական համալսարանի դասախոսները: Վերջինների ներգրավվածությունը վերապատրաստման գործընթացում պայմանավորված է Հարկադիր կատարման ծառայության և ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի միջև 2013թ. հունիսի 14-ին ստորագրված համագործակցության հուշագրով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հարկադիր կատարման ծառայությունից։