Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է ԼՂՀ ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն