Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:
Ամբողջությամբ այրվել է 2-րդ հարկում գտնվող շոգեբաղնիքը՝ 45 քմ և ջերմահարվել է հարևանությամբ գտնվող հանդերձարանը՝ 45 քմ մակերեսով: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս.Ազարյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Ա.Ցոլակյանը, Մ.Ղազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը, ՓՈւՎ պետ փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը և ՃԿԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ համայնքային բաժնի պետեր և ՀՓՋ հրամանատարներ: