Ինքը պարտքով 800 դրամ ուզեց, ես ցույց տվեցի` իմ մոտ միայն 1000 անոց է: Նա իմ ձեռքից վերցրեց այդ հազարանոցը և որպես մանրի` ավելի վերցրած 200 դրամի սդաչի, երկու անգամ ոտքով ապտակեց ինձ:
(Դիմումից)
Դատարանը հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դատապարտյալը երկու անգամ սրտի ինֆարկտ է տարել, դրական է բնութագրվում, որոշեց նրան դատապարտել ազատազրկման:
(Դատավճռից)
Ես որպես հայոց լեզվի վաստակաշատ մանկավարժ, խոհանոցում բադջան էի ժարիտ անում ձմեռվա զակատի համար, իսկ ամուսինս, սովորության համաձայն, փնտրում էր կռվի առիթ, որ հարամ աներ մեր ընտանեկան անդորրը:
(Դիմումից)