Պատահարի հետևանքով ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 05.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում «Լադա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին: Հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հաղորդագրության համաձայն` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Լադա» մակնիշի 44RR404 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը. ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ն.-ին (ծնվ.1990թ.), ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել