Հրդեհ` Արշակունյաց պողոտայի խանութում

Նոյեմբերի 13-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայում` «Վարդանանք» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող խանութի տանիքում: Հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 268 հասցեում չգործող խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.26-ին, մարվել՝ 18.37-ին: Այրվել է տանիքը՝ 100քմ մակերեսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել