Մատուռում այրվել է 50 սրբանկար

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող մատուռում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել՝ 17.05-ին: Մատուռում այրվել է 50 սրբանկար և մատուռի տանիքից մոտ 1 քմ հատված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել