Զոհն այս անգամ Նունիկն էր

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մհեր Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մհեր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր համագյուղացի, Նունիկին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ազգական Արսեն Գրիգորյանի և քննությամբ դեռևս չպարզված անձի հետ կազմակերպել է Նունիկի առևանգումը:

Արսեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նունիկին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ազգական Մհեր Վարդանյանի և քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում 19.06.2014թ. Երևանի Արցախի փողոցի թիվ 10 շենքի մոտից իրականացրել է Նունիկի առևանգումը:

Նունիկին առևանգելու մեջ մեղադրելու համար, գործով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ որի՝

 1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

7) շահադիտական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:

 

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները և անունները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում

Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել