Միհրան Պողոսյանը «Բյուրեղապակյա աստղիկներ 2014» փառատոն-մրցույթի մասնակիցներին

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայացած «Բյուրեղապակյա աստղիկներ 2014» փառատոն-մրցույթից պատվոգրերով և հուշանվերներով վերադարձած Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաներին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է փառատոն-մրցույթին մասնակցած երեխաներին, հուշանվերներ հանձնել նրանց և մաղթել խաղաղ երկինք, բազում ժպիտներ ու հաջողություններ:

Ավանդույթ դարձած «Բյուրեղապակյա աստղիկներ» ամենամյա փառատոնը նպատակ ունի բացահայտել հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին։ Սա թվով 5-րդ միջոցառումն է, որին մասնակցել են Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաները: Նրանք հանդես են եկել «Արցախ» պարային կատարումով, որի համար արժանացել են «Բյուրեղապակյա աստղիկներ 2014» փառատոն-մրցույթի ժյուրիի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կաբզոնի պատվոգրին, իսկ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից նրանք արժանացել են ջերմ ընդունելության և հուշանվերներ ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել