Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ենթակողային շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Հակոբ Բ.-ն: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Հակոբ Բ.-ի մայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում, Սայադյան փողոցում անհայտ անձը դանակով հարվածել է որդուն` պատճառելով վնասվածքը:
Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Ավետիք Հ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակով հարվածել Հակոբ Բ.-ի որովայնին, որից հետո հեռանալով՝ դանակը գցել է Գավառագետը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: