«ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» խորագրով քննարկում ՊՆ-ում

Նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» խորագրով նոր նախաձեռնության շուրջ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աղբյուրի համաձայն` «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակներում անցկացված այս միջոցառումը համատեղ կազմակերպել էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները: Կլոր սեղանի ընթացքում քննարկումներ ծավալվեցին միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված բազմազգ ջանքերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ «Փոխգործունակության հարթակի» ընձեռած հնարավորությունների շուրջ: Ելույթներով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել