ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչով են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ է հանդես եկել շփման գծում հայկական ուղղաթիռի կործանման առնչությամբ: Համանախագահները նշել են, որ «լուրջ մտահոգված են» այս դժբախտ պատահարի և հակամարտության կողմերի միջև բռնության առնչությամբ:

Նրանք նաև շեշտել են, որ նմանաբնույթ միջադեպ չի գրանցվել հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: «Մենք կողմերին վճռականորեն կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը: Տարածաշրջանում չի կարելի թույլ տալ այնպիսի բռնկում, որին ականատես եղանք այս ամառ»,- նշված է հայտարարոթյան մեջ:

Համանախագահները նաև կողմերին հիշեցրել են բանակցային փուլի հանդիպումների մասին` շեշտելով, որ կողմերը համաձայնության են եկել գտնել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհը:

Հիշեցենք` այսօր ԼՂ ՊԲ մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը: Ըստ ՊԲ-ի` խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել