Հրմշտոց «Դեմ եմ»-ի ակցիայի ընթացքում

«Դուք տվել եք հանձնարարություն, հետամուտ եղեք, որ այն կատարվի»: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսկերպ դիմեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` հիշեցնելով, որ վարչապետը սեպտեմբերի 4-ին հանձնարարեց Ֆինանսների նախարարությանը հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկել բուհերի աշխատակիցների բարձրացրած խնդիրները և դրանք լուծելու ուղիներ առաջարկել: Դասախոսները դեմ էին արտահայտվել որ «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» օրենքին:
Այսօր նախաձեռնության անդամները նախ փորձեցին մոտենալ ֆինանսների նախարարությանը, նամակ հանձնելու համար, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին ազատ տեղաշարժվել: Այնուհետև ակտիվիստները որոշեցին երթով գնալ ՀՀ կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ ոստիկանները նրանց արգելեցին կառավարությանը մոտենալ ֆինանսների նախարարության հարակից մայթով, փոխարենը փակեցին Նալբանդյան փողոցը` խոչընդոտելով երթևեկությունը և ցուցարարներին ուղեկցեցին դիմացի մայթ: Այդուհանդերձ ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց հանձնեցին նամակը, իսկ ակցիայի ավարտին հեռացան հենց ֆինանսների նախարարության մուտքի մոտով: Բողոքի ակցիային` դիտորդի կարգավիչակով մասնակցում էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:
Մանրամասները` տեսանյութում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել