Վ. Տերտերյանն ընդունեց ՀԲ-ի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ-ի Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման (SILD) ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Էրկին Մամադալիեվի գլխավորությամբ:Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման գործընթացին, հիմնադրամի ապագա կառուցվածքին վերաբերող հարցեր:

Վ.Տերտերյանը տեղեկացրեց, որ Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման համար համապատասխան փաստաթղթերը հիմնականում մշակված են:”Առաջիկայում նախատեսվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:Աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ հիմնադրամի արդյունավետ գործունեությունն ապահովող բոլոր նախադրյալներն առկա են”,-նշեց Վ. Տերտերյանը:
Նա կարեւորեց Տարածքային զարգացման հիմնադրամի դերը համայնքների զարգացման համալիր ծրագրերի, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերի օժանդակության աշխատանքներում:

ՀԲ-ի ներկայացուցիչները քննարկեցին կառուցվածքյաին փոփոխությունների համար անհրաժեշտ գործընթացներին վերաբերող հարցեր: Նշվեց, որ հայկական կողմից բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո հիմնադրամի ծրագիրը կներկայացվի ՀԲ-ի տնօրենների խորհրդի հաստատմանը, որից հետո հիմնադրամը կսկսի իր գործունեությունը` նոր մոտեցումներով եւ գործառույթներով: Հյուրերի խնդրանքով Վ. Տերտերյանը նաեւ տեղեկություններ ներկայացրեց  Տարածքային զարգացման ռազմավարության մասին:

Լուսանկարը՝ mta.gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել