Հարկային հսկողության աշխատանքները շարունակվում են

Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 144մլն 972 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 21 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում, իսկ 63 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 11.6մլն դրամի տուգանք:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ հոկտեմբերի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3656 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: 

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 424.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Մանրամասները՝ ՀՀ հարկային ծառայության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել