Նոյեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրները:
Փարիզում՝ հոկտեմբերի 27-ին` Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովի լույսի ներքո՝ նախարար Նալբանդյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Լուսանկարը՝ mfa.am-ի: