Վիճաբանություն դատարանում

Ռուզաննա Ադանալյանի բողոքի դատաքննությունն այսօր հետաձգվեց: Հիշեցնենք` Իրավաբան.netանդրադարձել է այս դատական գործին: Քաղաքացի Ռուզաննա Ադանալյանը բողոքարկում է քննիչի և դատախազի գործողությունների դեմ, նա հաղորդում է ներկայացրել սուտ մատնության հիմքով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան: Բողոքը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Այս քաղաքացու գործը մեր ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ քաղաքացուն տրամադրել էին «Որոշում» վերտառությամբ մի չստորագրված փաստաթուղթ, որով մերժվում էր տիկին Ադանալյանի բողոքը: ՀՀ դատական դեպարտամենտից պարզաբանել էին, որ դա պարզապես նախագիծ էր, որը կազմվում է դատավորի օգնականի կողմից:

Այսօր պետք է կայանար այս քաղաքացու բողոքի քննության հերթական դատական նիստը, սակայն դրան չէր ներկայացել Լուսինե Գինոսյանը, ում դեմ էլ Ռուզաննա Ադանալյանը սուտ մատնության հիմքով հաղորդում է ներկայացրել: Դատախազը նշեց, որ առանց նրա մասնակցության բողոքի քննությունը բացասաբար կանդրադառնա վերջինիս իրավունքներին, ուստի հարկավոր է դատական նիստը հետաձգել: Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև դեկտեմբերի 3-ը:

Ի դեպ, այսօր նիստը սկսվեց շուրջ 15 րոպե ուշացմամբ, սակայն դատավորը մտնելով նիստերի դահլիճ` պատճառաբանությունները չհրապարակեց: Ուշագրավ է նաև այն, որ նիստից առաջ դատարանի կարգադրիչներից մեկը դատախազին խնդրեց դուրս հրավիրեց և առանձնազրույց ունեցավ, այս հանգամանքը նկատեցին նաև նիստին ներկա` Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուները:

Նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ դատավորի և Ռուզաննա Ադանալյանի միջև, այն շարունակվեց նաև նիստից հետո, դատավորը կարգադրիչներին հրահանգեց դուրս հրավիրել տիկին Ադանալյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել