Պարզվել է ինքնասպանություն գործած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը։ 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10-ի սահմաններում, արական սեռի անձը Երևան քաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել:
Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված Դավիթ Հարոյանն է։
Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին դեպքի հանգամանքները պարզելու, ականատեսներ հայտնաբերելու ուղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել