Հանրակացարանի գողությունը կատարել են երեքով, որից երկուսը (2) լրիվ մերկացել են հետևաբար պակաս է մնում միայն մեկը (1), որը կբացվի:
(Հաղորդումից)
Մեղադրյալի աթոռին նստած էին Ժիրայր Ադիլյանը… Դատաքննությանը ներկա չէին փախուստի մեջ գտնվող երկու ամբաստանյալները և հանգուցյալ Ա.-ն, ըստ դատարանի նախագահի` հարգելի պատճառով:
(Դատական քրոնիկոնից)
Դիֆթերիայի համատարած պատվաստումների շնորհիվ մահացել է 32 մարդ:
(Հաղորդագրություն)