ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ Արդարադատության խորհրդի աշխատակազմի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Աշխատակազմի մասնագետն Արդարադատության խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, իրականացնում է Աշխատակազմի առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, իրականացնում է Արդարադատության խորհրդի և Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, նախապատրաստում է Արդարադատության խորհրդի և Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի որոշումների նախագծեր: Արդարադատության խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Աշխատակազմի մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է 03.12.2014թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 15.12.2014թ. ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Հավելյալ տեղեկություններ թափուր պաշտոնի համար ներկայացվող պահանջների մասին կարող եք ստանալ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում: