Կոչումներ և նշանակումներ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ` Կարեն Մաղաքյանը նշանակվել է Կոտայքի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, իսկ Լիանա Երիցյանը` ՓԾ կադրերի վարչության հրահանգիչ և ստացել փ/ծ լեյտենանտի կոչում:

ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով` ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի հրահանգիչ Գուրգեն Ստեփանյանին և Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Սուրեն Գալստյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ Լոռու ՄՓՎ Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սեյրան Խաչատրյանին և Սյունիքի ՄՓՎ Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Բագրատ Զաքարյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել