Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 4-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Նիսսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, Երևանի Սարալանջի նոր ճանապարհին` Վերին Անտառային փողոցի շենքերից մեկի դիմաց, իրար են բախվել «Ռենո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 4-ին, ժամը 19.20-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Հակոբյան և Գայի փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-330210» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶ-330210»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Վերին Ծաղկավան գյուղի ճանապարհին բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Միցուբիշի Գրանդիս»-ի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել