ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստի աշխատանքներին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:

Նոյեմբերի 5-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել