Հայաստանի բոլոր մարզերում Հարկադիր կատարման ծառայությունը կունենա քաղաքացիների սպասարկման գրասենյակ

ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում  հոլտեմբերի 4-ին տեղի է  ունեցել աշխատանքային  խորհրդակցություն, որը  վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքից:
Ըստ օրակարգի՝ քննարկվել է Հարկադիր  կատարման ծառայության բոլոր մարզային բաժիններում  և  բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների բացման հարցը: Այդ գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:
Հարկադիր  կատարման ծառայության բոլոր մարզային  բաժինների և  բաժանմունքների  ղեկավարները  զեկուցել են մարզային ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածության  մասին: Միհրան Պողոսյանն արդյունավետ է գնահատել 2014 թվականի փետրվարից գործող Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի` քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը և անհրաժեշտ համարել նման գրասենյակների ստեղծումը մարզերում:
ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը հանձնարարականներ  է տվել  Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների, Անձնակազմի կառավարման, Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգման բաժինների պետերին՝ մեկշաբաթյա ժամկետում մշակել և ներկայացնել համապատասխան ծրագիր՝ սպասարկման գրասենյակի մայրաքաղաքի հաջողված փորձը մարզերում ևս կիրառելու  նպատակով:   Նախատեսվում է, որ ծրագրի մեկնարկը կտրվի Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերից:  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով կկազմվի ժամանակացույց, համաձայն որի՝ յուրաքանչյուր ամիս մեկ մարզ կընդգրկվի ծրագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել