ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Դեպարտամենտի ղեկավարի խորհրդականը կատարում է Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությունները, վերահսկում և հսկում է դեպարտամենտի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարման ընթացքը, կազմակերպում է դեպարտամենտի ղեկավարի մոտ այցելող քաղաքացիների ընդունելությունը և վարում է հաշվառում, վարում է գաղտնի փաստաթղթաշրջանառություն, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծեր, իրականացնում է օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ, Դեպարտամենտի ղեկավարի խորհրդականն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.11.2014թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 04.12.2014թ. ժամը 11:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Հավելյալ տեղեկությունը հասանելի է ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում: