ճանապարհային ոստիկանության բարեփոխումը պետք է ակնհայտ լինի բոլոր առումներով. Վ. Գասպարյան

Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Ոստիկանության պետն անդրադարձավ ծառայության արմատական բարեփոխման ծրագրի իրականացման ընթացքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական գիտելիքների մշտական կատարելագործման խնդիրներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Ոստիկանության պետը առանձնակի կարևորեց վարորդների հետ շփումների որակական բարելավման, քաղաքացիներից ստացվող դիմումներին ու բողոքներին հրատապ արձագանքելու, համաքաղաքացիներին հարկ եղած դեպքում համակողմանի օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ճանապարհային ոստիկանության բարեփոխումը պետք է ակնհայտ լինի բոլոր առումներով՝ սկսած նոր որակի գիտելիքներից ու աշխատաոճից, մինչև ճանապարհային ոստիկանի նոր կերպար, ողջ ծառայության համալիր բարեփոխում, որն ակնկալում և պահանջում է հասարակությունը։
Խորհրդակցության ավարտին ըստ բարեփոխումների ժամանակացույցի տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը` police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել