Լրացումներ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ, 137-րդ և 138-րդ հոդվածների համաձայն` հայտարարվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում լրացումներ կատարելու մասին։

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, վերոնշյալ հոդվածներով նախատեսված անձինք կարող են Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների համապատասխան բաժիններում ընդգրկվելու ցանկությամբ։

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել