ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Դատական նիստերի քարտուղարը կազմում կամ ձայնագրում է դատական նիստի արձանագրությունը և սահմանված ժամկետում ներկայացնում դատավորներին` ստորագրության, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.11.2014թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 02.12.2014թ-ին ժամը 12:00-ին Դատական դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում: