Ինչպե՞ս վերացնել կառավարության և ԱԺ-ի միջև օրենսդրական մրցակցության խնդիրը

«Եթե օրենքի նախագծի «հեղինակը» կառավարությունն է, ապա վերջինս կարող է փաստացի արգելափակել Ազգային ժողովում առաջարկվող բոլոր այն փոփոխություններն, որոնք իր համար ընդունելի չեն»,- ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի` «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում տեղ գտած այս և այլ նկատառումների առնչությամբ մեկնաբանություններ է արել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նրա խոսքերով այս իրավիճակը պայմանավորված չէ օրենսդրությամբ. «Նախ ԱԺ-ի դերը օրենքով սահմանափակ չէ, պրակտիկայում այնպես ստացվում, որ այն դառնում է անիմաստ: Կառավարությունը` իշխող ուժ է, և նա է օրենքը թելադրողը, կառավարության անդամները նախաձեռնում և գրում են օրենքներ, իսկ ԱԺ մեծամասնությունն էլ դրանք անց է կացնում: Առյուծի բաժինը գալի է կառավարությանը»,- շեշտեց մեր զրուցակիցը` միաժամանակ հավելելով, որ այս գործելաոճը բնորոշ է նաև մյուս երկրներին. «Մինչդեռ ավելի զարգացած երկրներում հակասությանը զուգահեռ, կա նաև քննարկում, դեպատ: Մեր մոտ խնդիրն այլ է, քանի որ կառավարության կողմից է եկել, հասկանում ես, որ մեծամասնությունը չի մերժի»:

Վերոնշյալ զեկույցը պատրաստող մասնագետները նաև արձանագրում են, որ ընդհանուր առամամբ պատգամավորները չունեն առանձնահատուկ մասնագիտական որակավորում կամ պատրաստվածություն:

«Սա շատ անհատակաված մոտեցման խնդիր է,- փոխանցեց Թևան Պողոսյանը,-Ես իմ ոլորտում ավելի լավ կարող եմ աշխատել, քան շատ ու շատ նախարարությունների ներկայացուցիչներ: Պատգամավորը չի կարող բոլոր ոլորտների մասնագետը լինի: Սա ինդիվիդուալ մոտեցման խնդիր է»,- եզրահանգեց նա:

Այս տեսնկյունից օրենսդիրը ասաց, որ պատգամավորի աշխատակազմը չափազանց նեղ է. «Ներքին օղակները չեն օժանդակում պատգամավորներին: Կառվարությունն ունի օրենսդրական մի ամբողջ ապարատ, նրանց բերած օրենքներն ավելի գրագետ են գրվում, եթե տողատակերի մեջ չնայենք: Լավ կլիներ, որ ամեն մի պատգամավոր ունենա մի քանի օգնականներ, որոնց թվում կլինեն` իրավաբան, տնտեսագետ կամ սոցիոլոգ: Սակայն ներկայումս պատգամավորն ունի ընդամենը մի օգնական: Այսինքն` հարկավոր է պատգամավորին հնարավորություն ընձեռնել` ձևավորելու թիմ, այս պարագայում ես վստահ եմ, որ այդ մրցակցության խնդիրն այլևս արդիական չի լինի»,- փոխանցեց պարոն Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել