Այսօրվանից գործարկվել են նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը սարքերը ՀՀ մարզերի հետևյալ վայրերում՝
1. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
2. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Սիսակյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
3. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան խճուղի՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
4. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 64.4-րդ կմ (Երասխ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Դուք կարող եք նաև ծանոթանալ այսօրվանից Երևանում գործարկված արագաչափերի ցանկին: