Այսօրվանից գործարկվել են նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը Երևանի հետևյալ փողոցներում՝
1. Երևան, Աշխաբադի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
2. Երևան, Այվազովսկու փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
3. Երևան, Մազմանյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
4. Երևան, Դավիթ Անհաղթի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
5. Երևան, Ջանիբեկյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Դուք կարող եք նաև ծանթանալ Երևանում 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ գործող արագաչափերի ցանկին: