ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է դատարանի նիստերի ժամանակացույցը 2014թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ:
Առաջիկա ամսվա ընթացքում նախատեսվում են քննարկումներ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության՝ Հայաստանի Հանրապետության Սահամանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ և վեց միջազգային պայմանագրերի շուրջ:
Մանրամասները՝ ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: