Մեր օրենսդրությունը թեև կատարյալ չի, սակայն դժվար թե, գտնեք զավեշտալի և զվարճալի օրենքներ: Մինչդեռ միջազգային իրավական դաշտը լի է նման օրինակներով: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Հյուսիսային Կարոլինայում, բինգո խաղը չի կարող տևել 5 ժամից ավելի:
Իտալիայի Ֆերարա նահանգում աշխատողներին արգելվում է քնել պանրի արտադրամասում:
Կանդայում անօրինական է վաճառել յուրաքանչյուր զվարճալի գիրք, որը քարոզում է անօրինական պահվածք:
Հնդկաստանի որոշ հատվածներում տղամարդը կարող է իր կնոջն օգտագործել որպես գրավ` սեփական պարտքերը մարելու համար:
Հյուսիսային Դակոտայում արգելվում է ռեստորանների աշխատակիցներին մատուցել միաժամանակ գարեջուր և ոլորաբլիթներ:
Շոտլանդիայում, եթե ինչ-որ մեկը թակում է Ձեր տան դուռը և խնդրում օգտվել զուգարանից, Դուք պետք է պարտադիր խնդրանքը կատարեք:
Ֆրանսիայում արգելվում է խոզերին «Նապոլեոն» անվանակոչել:
Լոնդոնում արգելվում է երկաթե սաղավարտով զբոսնել խորհրդարանի շենքի մոտ, ինչպես նաև արգելվում է մահանալ այդ շինության տարածքում: