Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ալավերդի քաղաքից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին և 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասերի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: