Հյուսիս-հարավ. աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Հյուսի-Հարավ մայրուղու ճանապարհա-շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Այս պահին, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Երևան-Արարատ հատվածում բետոնափռումը կատարվում է աջ երթևեկելի գոտում: Այդ հատվածի ամբողջական երկարությունը 19.5 կմ է: Ձախ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, իսկ աջ կողմում՝ 9.1 կմ-ն: Երևան-Աշտարակ հատվածում բետոնափռման աշխատանքներն ընթանում են ձախ երթևեկելի գոտում: Աջ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, ձախ կողմում՝ 5.2կմ-ն:

Հողային աշխատանքներ և նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում նաև Աշտարակ-Թալին հատվածում: Այստեղ գործող ճանապարհը լայնացնելուց բացի, կատարվում են նաև 9 կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Կառուցվում են տարբեր բացվածքներով բետոնյա հեղեղատար կառուցվածքներ, տարբեր նշանակության անցումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել