Նախանշվում են Հայաստան-ՄԱԿ համագործակցության հեռանկարները

Սեպտեմբերի 23-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկեց 2016-2020 թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) առաջնահերթությունների որոշման գործնական հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Հանդիպման հիմնական նպատակն էր շահագրգիռ կառույցների հետ համատեղ մշակել Հայաստան-ՄԱԿ համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնք հիմք կծառայեն գործողությունների հստակ ծրագրի մշակման համար:

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հանդիպման մասնակիցներին փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ մասնավորապես կարևորվում էր Հայաստան-ՄԱԿ արդյունավետ համագործակցությունը և գործակցության բարձր տեմպի պահպանումը տարբեր ուղղություններում:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել