ՀՀ ոստիկանության շտաբի գրությունը ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանին

ՀՀ ոստիկանության շտաբը գրություն է հղել ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանին, ի լրումն 13.08.2014 թ. թիվ 2/2-1-1946 և 28.08.2014թ. թիվ 2/2-1-2065 գրությունների: Ոստիկանության շտաբը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ քննարկվել է ՀՀ ոստիկանության համակարգում գործող ՁՊՎ-ներում պահվող անձանց օրական 3 անգամյա անվճար սննդով ապահովելու (ներառյալ մեկ տաք սնունդ) հարցը: Գրությունում մասնավորապես նշված է.

«Գիտակցելով խնդրի կարևորությունը՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից հանձնարարական է տրվել համապատասխան ծառայություններին՝ միջոցներ ձեռնարկել ՁՊՎ-ներում պահվող անձանց անվճար սննդով ապահովելու համար նախատեսված գումարի չափը բարձրացնելու և ՀՀ կառավարության 05.06.2008 թ. թիվ 574-Ն որոշման պահանջները լիարժեք իրականացնելու համար (հարկ եղած դեպքում ՀՀ ոստիկանությունը կդիմի ՀՀ կառավարություն)»:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել