Հայաստանի ԴԱՀԿ ծառայության առաջադեմ փորձը՝ օգտակար մի շարք երկրներում օրենսդրական բարեփոխումների համար

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում մեկնարկել է “Պարտապանի և նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում և միջազգային համագործակցություն” թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովը: Վլադիկավկազ քաղաքում անցկացվող այս կոնֆերանսի աշխատանքները կտևեն սեպտեմբերի 9-11-ը:
Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Վորոնեժում ու Եկատերինբուրգում և առանձնացել իրենց արդյունավետությամբ: Նշենք, որ սեպտեմբերից 8-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում` ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով:
Համաժողովի բացմանը և հետագա աշխատանքների ընթացքում բանախոսների  կողմից պարբերաբար վկայակոչվել է Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության առաջադեմ փորձը և ընդգծվել, որ այն դրվել է առանձին հարցերի վերաբերյալ այլ երկրներում կատարված օրենսդրական բարեփոխումների  հիմքում: Այս համատեքստում կարևորվել է հայաստանյան պատվիրակության անդամների մասնակցությունը նախորդ և ընթացիկ կոնֆերանսներին:
Օրվա երկրորդ կեսին համաժողովն  անցկացվել է ՀՀ  ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչների համատեղ  նախագահությամբ,  որի ընթացքում պատվիրակները հանդես են եկել զեկույցներով:  Մասնավորապես, ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  իրակակիրառ պրակտիկան և կարգավորող օրենսդրությունը, համեմատական վերլուծություններ են անցկացվել այլ երկրներում օրենդրական կարգավորման վերաբերյալ: Պատվիրակները նաև պատասխանել են  համաժողովի մասնակիցներին հուզող  հարցերին, մեկնաբանություններ տվել քննարկվող խնդիրների վերաբերյալ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության արտաքին կապերի  բաժանմունքի պետ Գոհար Կուրղինյանը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից պարգևատրվել է պատվոգրով` ռուսաստանյան ծառայություն հետ համագործակցության գործում ունեցած նշանակալի  ավանդի  համար:

Լուսանկարը՝ harkadir.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել