ՀՀ աշխատանքային օրենսգրությամբ աշխատանքային պայմանագիր և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ հասկացությունները նույնացվում են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսանալու տեսանկյունից: Հոդվածներից մի մասում օգտագործվում է աշխատանքային պայմանագիր հասկացությունը, մյուս մասում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ հասկացությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի բովանդակությունը, սակայն միևնույն հոդվածի մեկ այլ մասում թվարկումը շարունակում է օգտագործելով աշխատանքային պայմանագիր հասկացությունը:
Պետք է ի նկատի ունենալ, որ աշխատանքային օրենսդրությունը աշխատանքային հարաբերությունների ծագումը կապում է կա՛մ աշխատանքային պայմանագրի, կա՛մ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հետ (օրինակ՝ հրաման): ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:
Իրավաբան.net